Թուրքիան պետք է Միջերկրական ծովի արևելքում դադարեցնի սադրանքները, եթե չի ցանկանում, որ Եվրամիությունը դեկտեմբերին նախանշված գագաթնաժողովին բարձրացնի Անկարայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հարցը: Այս մասին հայտնել է Գերմանիայի արտգործնախարար Հայկո Մաասը՝ փոխանցում է Reuters լրատվական գործակալությունը:
«Թուրքիան ինքը պետք է որոշի, թե դեկտեմբերին նախանշված ԵՄ գագաթնաժողովում ինչ որոշում կկայացվի»,- նշել է Գերմանիայի արտգործնախարարը նախքան եվրոպացի պաշտոնակիցների հետ հանդիպումը:
Գերմանացի բարձրաստիճան պաշտոնյան ընդգծել է, որ եթե Թուրքիայի նախագահի՝ Հյուսիսային Կիպրոս այցի նման սադրանքներից բացի Անկարայից դրական ազդակներ չլինեն մինչև դեկտեմբեր, ապա ԵՄ-ում բարդ քննարկումներ կլինեն: