Պիզայի քաղաքային խորհուրդը ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը և խստորեն դատապարտել Լեռնային Ղարաբաղի դեմ ագրեսիան, համերաշխություն է արտահայտել հայ ժողովրդին և մտահոգություն է հայտնել էքսպանսիոնիստական նկրտումների առնչությամբ՝ հայտնել են Իտալիայում Հայաստանի դեսպանությունից։
«Շնորհակալություն, Պիզա, հայ ժողովրդին համերաշխություն հայտնելու և համամարդկային արժեքների պաշտպանության համար»,- ասված է դեսպանության տարածած հայտարարության մեջ։