Ամերիկյան Pfizer և Moderna ընկերությունների՝ կորոնավիրուսի թեկնածու պատվաստանյութերը կարող են պաշտոնապես հաստատվել ու մատակարարվել շաբաթների ընթացքում: Այս տարվա ընթացքում էլ կսկսվի համատարած պատվաստման փուլը: Այս մասին տեղեկացնում է Al Arabiya-ն:
ԱՄՆ առողջապահության ոլորտի պատասխանատուների հավաստմամբ՝ երկրի նահանգներն ու տարածքները պատրաստ են դեղամիջոցի պաշտոնական հաստատումից հետո 24 ժամվա ընթացքում բաշխել պատվաստանյութը: