Մարդասիրական խնդիրները լուծելու համար Լեռնային Ղարաբաղում ստեղծվել է հինգ լրացուցիչ կենտրոն՝ այս մասին ասվում է ՌԴ պաշտպանության կառավարման ազգային կենտրոնի հայտարարության մեջ՝ փոխանցում է РИА Новости-ն:
«ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հրամանով՝ Լեռնային Ղարաբաղում մարդասիրական բնույթի համալիր խնդիրների լուծման համար մարդասիրական արձագանքման միջգերատեսչական կենտրոնի կազմում (մարդասիրական արձագանքման համակարգման կենտրոններ՝ «Հյուսիս» և «Հարավ», ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության համախմբված ջոկատ) լրացուցիչ ստեղծվել է հինգ կենտրոն»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ստեղծվել են մարդասիրական ականազերծման կենտրոն, պատերազմող կողմերի հաշտեցման կենտրոն (ներառյալ՝ հոգեբանական աշխատանքի վարչությունը, հեռուստառադիոհեռարձակման կայանները, «Вестник миротворца» թերթի խմբագրությունը), տրանսպորտային աջակցության կենտրոն, բժշկական աջակցության կենտրոն ու առևտրի և սպառողների աջակցության կենտրոն: