Սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ Ադրբեջանի ու Թուրքիայի սանձազերծած պատերազմի ընթացքում Հայաստանում ու արտերկրում սկսվեց աննախադեպ ծավալի դրամահավաք: Մինչև այս պահը «Հայաստան» համահայկական հիմնադրամի հաշվին փոխանցվել է ավելի քան 170 մլն դոլար:
Երեկ ԱԺ-ում փոխվարչապետը հայտնեց, որ այդ գումարի մի մասը փոխանցվել է կառավարությանը: Դրանից հետո քննադատությունների ալիք բարձրացավ: Այս և այլ թեմաների շուրջ «Լուրերը» զրուցել է «Հայաստան» համահայկան հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանի հետ: