Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը գրառում է արել Ֆեյսբուքի իր էջում՝ հայտնելով, որ «Երևան» ջոկատը վերադարձել է Արցախից:
«Ավարտելով մարտական ծառայությունը՝ «Երևան» ջոկատը, հրամանի համաձայն, վերադարձավ Արցախից։
Ջոկատը Երևանից մեկնեց նոյեմբերի 1-ին, Արցախում բուն մարտական ծառայության անցավ նոյեմբերի 7-ից։ Շնորհակալ եմ բոլոր կամավորականներին, զինակից ընկերներիս՝ բարեխիղճ ծառայության համար։
Տոկունություն և համբերություն մեզ բոլորիս»: