64 տարեկանում մահացել է Երկրապահ կամավորականների միության նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ-լեյտենանտ, Արցախի հերոս Մանվել Գրիգորյանը:
Գեներալ Մանվելը մասնակցել է Արցախյան առաջին պատերազմին, ղեկավարել Էջմիածնի կամավորական գումարտակը: Որպես հրամանատար՝ մասնակցել է Հադրութի շրջանի պաշտպանական և Մարտակերտի շրջանի ազատագրական գործողություններին:
Պարգևատրվել է ՀՀ և ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի, «Ոսկե արծիվ» և Երկրապահ կամավորականների միության «Սպարապետ Վազգեն Սարգսյան» շքանշաններով։
2018-ի հունիսին Մանվել Գրիգորյանը ձերբակալվել էր այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ զենք և ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելու և պահելու մեղադրանքով: Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել էր քրեական գործ` ՀՀ ՔՕ 235-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Մանվել Գրիգորյանը զրկվել էր պատգամավորական անձեռնմխելիությունից և կալանավորվել:
2020 թ. հունվարին Գրիգորյանը ազատ է արձակվել՝ չհեռանալու մասին ստորագրությամբ: