Արցախի դեմ Ադրբեջանի և Թուրքիայի ռազմական ագրեսիայի առաջին իսկ օրվանից՝ ռազմական գործողություններից րոպեներ անց, Ադրբեջանին և Թուրքիային դատապարտող հայտարարություններով հանդես եկան ֆրանսաբնակ հայերը: Տասնյակ հազարավոր մարդիկ դուրս եկան Ֆրանսիայի տարբեր քաղաքների փողոցներ՝ պահանջելով անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և ճանաչել Արցախի անկախությունը:
Հայտարարություններով հանդես եկան ֆրանսիացի հանրահայտ քաղաքական և մշակութային գործիչներ: Դեռևս պատերազմի օրերին ֆրանսաբնակ հայերը արագ ինքնակազմակերպվեցին և մարդասիրական օգնություն ուղարկեցին Հայաստան և Արցախ:
Պատերազմի ավարտից հետո ևս հայ և ֆրանսիացի մշակութային գործիչները Հայաստանի և Արցախի կողքին են, իսկ նրանց միավորողը Խաղաղության կոչն է: «Արտիստներ հանուն խաղաղության». այս խորհուրդն ունի նոյեմբերի 27-ին կայանալիք առցանց համերգը:
Մոդ Կույումդջյանը համերգ կազմակերպելու մասին մտածել է դեռևս պատերազմի օրերին, քանի որ այն լավ առիթ էր հայ և ֆրանսիացի արտիստների կողմից ֆրանսիացիներին և ամբողջ աշխարհին ներկայացնելու Արցախյան պատերազմն իր իրական կողմով;
Մոդ Կույումջյան (համերգի կազմակերպիչ) - Պատերազմը սկսելուց երկու շաբաթ անց ես մտածեցի, որ պետք է ես էլ իմ ներդրումն ունենամ, հետևաբար իմ մասնագիտությունից ելնելով՝ գաղափար առաջացավ կազմակերպել բարեգործական համերգ: Առաջինը զանգահարեցի Անդրե Մանուկյանին, նա ինձ քաջալերեց, և սկսեցինք գործել: Համերգին մասնակցում են աշխարհահռչակ արտիստներ ինչպիսիք են Դանի Բրիյոնը, Մաշա Ղարիբյանը, Սերժ Ավետիքյանը, Անդրե Մանուկյանը, Պատրիկ Ֆիորին:
Ֆրանսահայ ջազ երաժիշտ, դաշնակահար Անդրե Մանուկյանի կարծիքով՝ այս բարեգործական համերգը արցախահույությանն օգնելու միայն սկիզբն է, օրերս Ֆրանսիայի նախագահի հետ հանդիպման ժամանակ քննարկել են ապագայի տեսլականը:
Ջազ երաժիշտ (դաշնակահար Անդրե Մանուկյան) - Պետք է սփյուռքի հավաքական կերպար ստեղծել, պետք է հասկանալ, որ միայն Ֆրանսիան ոչինչ չի կարող անել, օրեր առաջ հանդիպել ենք Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, նա ևս այն կարծիքին է, որ միայն Ֆրանսիայում անցկացվող ցույցերը նպատակային չեն, քանի որ Ֆրանսիան Հայաստանի առաջին դաշնակիցն է, պետք է աշխարհի տարբեր երկրներում սփյուռքյան կազմակերպությունները միավորվեն և պահանջեն Արցախի անկախությունը;
Բարեգործական համերգը առցանց կարող են հետևել աշխարհի տարբեր երկրներում ՝ ապահովելով ոչ-միայն մշակութային երեկո, այլև մասնակից դառնալով բարեգործության, քանի որ համերգի տոմսերից ստացված ամբողջ հասույթը հայկական բարեգործական հիմնադրամի միջոցով կփոխանցվի արցախահայությանն աջակցելու նպատակին:
Սերժ Ավետիքյան (կինոռեժիսոր, դերասան, սցենարիստ) - Եթե այս գումարները սփյուռքում գումարվող, որտեղ հզոր համայնք կա, Ֆրանսիայում կարող ենք անել սա, և ոչ-միայն Ֆրանսիայում, այլև Ամերիկայում, որովհետև մենք աշխարհի ժողովուրդ ենք: Բայց հարցը նաև հետևյալն է կա Հայաստանում պետություն, պետությունը պետք է ինքը ոչ-թե որոշի, այլ հուշի, թե ինչ ձևով սփյուռքը կարող է կազմել այդ պետության մաս՝ ոչ թե դառնալով Հյաստանի քաղաքացի, այլ լինելով հայ ժողովրդի հպատակ և նվիրված մարդիկ: Սա ինձ համար կարևոր հարց է, և ես կցանկանյի կառավարությանը այս հարցը տալ:
Մատյո Մադենյան (հումորիստ) - Համերգի նպատակն է այժմ այս պահին օգնության ձեռք մեկնել մարդկանց, ես հասկանում եմ, որ սա պարզապես այս պահին արվող օգնություն է, հարկավոր է ավելի հեռահար տեսլական ունենալ, սակայն, եթե կարող ենք օգնել ինչ-որ բանով պետք է ամենքս ջանք գործադրենք, մենք ՝ արտիստներս, ինչ կարող ենք անել, կարող ենք բեմ դուրս գալ և մեր պայքարն այդպես մղել՝ չմոռանալ մեր ով լինելը:
Առցանց բարեգործական համերգի մանրամասների մասին հնարավոր է տեղեկություն ստանալ համացնցից: Այն կայանալու էը Ալֆորվիլ քաղաքի մշակույթի կենտրոնում: