ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այսօր ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերին (ԱՄՆ), նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին և քննարկել Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը՝ տեղեկացնում է ՌԴ ԱԳՆ կայքը:
Խորհրդակցությունների ընթացքում քննարկվել է Լեռնային Ղարաբաղում և դրա շուրջ առկա իրավիճակը, որը ստեղծվել է կրակի և ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների միջև համաձայնության ստորագրումից հետո:
Քննարկվել են նաև երեք երկրի հետագա միջնորդական ջանքերի համակարգման հարցերը։