Արդյոք Հայաստանում գտնվող փախստականները կարո՞ղ են վերադառնալ Արցախ՝ վստահ լինելով, որ իրենց անվտանգությունը կապահովվի խաղաղարար ուժերի կողմից: Հարցը ՀՀ վարչապետին ուղղեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը:
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այսօր հրապարակված ճանապարհային քարտեզի առաջին կետում նշվում է բանակցային գործընթացի վերականգնումը ԵԱՀԿ ՄԽ ձևաչափում, և ենթադրվում է, որ այդ բանակցությունները պետք է տան համատեղ հայտարարության մեջ նշված կետերի իրագործման հնարավորությունների մեխանիզմների ձևավորման հետ կապված պատասխանները:
«Այո, փախստականների վերադարձի իրավունքը նախատեսված է, և ամեն ինչ պետք է անենք, որ այդ իրավունքն իրացվի մեր հայերնակիցների անվտանգության և արժանապատվության և բնականոն կյանքի երաշխիքների ապահովմամբ»,- ընդգծեց վարչապետը: