ԱՄՆ պաշտպանության նախարարի պարտականությունները կատարող Քրիստոֆեր Միլլերը հայտնել է, որ մինչև 2021 թվականի հունվարի 15-ը Աֆղանստանում և Իրաքում կմնա մինչև 2500-ական ամերիկացի զինծառայող: Այս մասին հայտնում է CNN-ը: Ըստ լրատվամիջոցի՝ ներկայումս Աֆղանստանում կա մոտ 4500 ամերիկացի զինծառայող, Իրաքում՝ 3000:
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ռոբերտ Օ'Բրայանը լրագրողներին ասել է, որ մնացած զինծառայողները զբաղվելու են ամերիկյան դիվանագիտական առաքելությունների և կառավարական օբյեկտների պաշտպանության հարցով: Պենտագոնն էլ վստահեցրել է, որ զորակազմի կրճատումը չի ազդի այդ երկրներում ահաբեկչության դեմ պայքարի վրա:
Դեմոկրատ Ջոզեֆ Բայդենը, որը համարվում է հաղթած թեկնածու ԱՄՆ նախագահական ընտրություններում, նախընտրում է առայժմ չմեկնաբանել հանրապետական Դոնալդ Թրամփի վարչակազմի այդ որոշումը: