Ուկրաինայի զինված ուժերը՝ մոտոհրաձգային 58-րդ առանձին բրիգադից, ՆԱՏՕ-ի երկրների հրահանգիչների հետ զորավարժություններ են սկսել Լվովի մարզում՝ հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով Ուկրաինայի ՊՆ մամուլի ծառայությանը:
Զորավարժանքները կանցկացվեն երկու ամիս: Ներգրավված են բրիգադների վարչությունը, գումարտակի շտաբները և ստորաբաժանումների հրամանատարները:
«Առաջադրանքները ներառում են հարձակման նախապատրաստություն, բրիգադային ստորաբաժանումների կառավարում հարձակողական գործողության ժամանակ, կռիվ շրջափակման մեջ և նահանջ, հարձակում բնակավայրերում և անտառապատ տարածքում: Ուսուցումը կանցկացվի ինչպես ցերեկը, այնպես էլ գիշերը»,- հայտնել են պաշտպանության նախարարությունից: