Ադրբեջանա-թուրքական ագրեսիան հետ մղելիս փոխգնդապետ Արթուր Քարամյանի ղեկավարությամբ իրականացված գործողությունների շնորհիվ ոչնչացվել է հակառակորդի 3, առգրավվել 3 տանկ: Թշնամական կողմն ունեցել է մարդկային լուրջ կորուստներ:
Քարամյանն արագ կողմնորոշվել է մարտական բարդ իրավիճակում և գրագետ ու սառնասիրտ գործողությունների շնորհիվ շրջափակումից հանել 600 զինծառայողի:
Շարքային Սուրեն Գաբրիելյանը խոցել է թշնամական 4 միավոր հետևակի մարտական մեքենա և 2 տանկ: 6 միավոր հակառակորդի տանկ էլ ոչնչացրել է լեյտենանտ Տիգրան Պետրոսյանը:
Թշնամու համար իսկական պատուհաս է դարձել Պաշտպանության բանակի զինծառայող, փոխգնդապետ Ռյուրիկ Սեմյոնովը: Նա ոչնչացրել է զինամթերքով բեռնված 2 թշնամական «Կամազ», 1 ՊԶՄ, հակատանկային 2 դասակ, 3 տանկ, 8 հետևակի մարտական մեքենա, 1 հրետանային կայանք, 2 ավտոտեխնիկա:
Հակառակորդի 3 տանկ է ոչնչացրել շարքային Մարտին Բաբախանյանը, ու ևս 2 տանկ՝ սերժանտ Կարապետ Հարությունյանը,- տեղեկացնում է Պաշտպանության բանակը: