Լրագրողների հետ ճեպազրույցում Ազգային Ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հրապարակած ճանապարհային քարտեզին, ասել է, որ վարչապետը ժամանակ է ձգում՝ հույս ունենալով, որ կրքերը կհանդարտվեն, և ինքը կկարողանա իշխանության մնալ, բայց Նիկոլ Փաշինյանն օր առաջ պետք է հեռանա։
«Մենք ասել ենք, որ հիմա բացառվում է՝ ընտրություններ լինեն: Եթե որևէ մեկը նման բան նախաձեռնի, մենք ամեն ինչ կանենք դրա դեմ: Պարզապես ԱԺ-ն պետք է անվստահություն ներկայացնի, Փաշինյանը հեռանա, նոր վարչապետը ազգային համաձայնության կառավարություն ձևավորի:
Մեր առաջարկած տարբերակում որևէ ցնցում չի կարող լինել»,- ասել է Գորգիսյանը: