Նոյեմբերի 17-ին՝ մինչև ուշ երեկո, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ՌԴ խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչների աջակցությամբ, Մարտունու և Շուշիի ուղղություններում շարունակվել են անհայտ կորածների որոնման և զոհվածների մարմինների դուրսբերման աշխատանքները։
Ռազմական գործողությունների անցկացման վայրերում որոնողական աշխատանքները շարունակվում են՝ ներառելով նոր, ավելի ընդգրկուն տարածքներ՝ տեղեկացնում է ՀՀ ՊՆ-ն: