ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նշեց, որ անցումային ներքաղաքական ճգնաժամը, որը երկրում անկայունություն սերմանելու միտում ուներ, աստիճանաբար կմեղմվի նաև Կառավարության կողմից ներկայացված «ճանապարհային քարտեզի» իրականացմամբ:
«Հանրությունը ընտրությունների միջոցով հնարավորություն ունի վերահաստատելու կամ չեղարկելու այս կամ այն ուժին իր վստահությունը: Մենք ամեն ինչ պետք է անենք, որ այդ մեխանիզմների անսասանությունը հարատև ապահովվի»,- նշեց Թորոսյանը: