Հայաստանում ոչ մի կառավարություն չի կարող գոյություն ունենալ առանց ժողովրդի թույլտվության: Վարչապետը նախկինում, հիմա էլ նույն համոզմանն է: Պետք է լինի համաձայնության մթնոլորտ երկու կետի շուրջ՝ կայունություն և անվտանգություն:
Վարչապետի հրապարակած ճանապարհային քարտեզի առաջին կետում նշվում է բանակցային գործընթացի վերականգնումը ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձևաչափում: Նիկոլ Փաշինյանի կարծիքով՝ ենթադրվում է, որ այդ քննարկումներն ու բանակցությունները պետք է տան համատեղ հայտարարության մեջ նշված կետերի հետագա իրագործման մեխանիզմների ձևավորման պատասխանները:
Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - Այդ իրավունքը նախատեսված է, ու պետք է ամեն ինչ անենք, որ այդ իրավունքն իրացվի մեր հայրենակիցների անվտանգության և արժանապատվության և բնականոն կյանքի երաշխիքների ապահովմամբ:
Կարո՞ղ է արդյոք իշխող քաղաքական ուժը փոփոխություններ իրականացնել տնտեսական ակտիվացման, ժողովրդագրական խնդիրների լուծման հարցում, որոնք նշված են ճանապարհային քարտեզում:
Նիկոլ Փաշինյան - Իշխանություն ձևավորելու ժողովրդի հնարավորությանը և իրավունքին ոչինչ չի սպառնում: Դա մեր կարևոր առաջնահերթությունն է, և երկրորդը՝ պատերազմի հետևանքների վերացումը, և վեց ամիս հետո կամփոփենք կատարված աշխատանքները, ըստ այդմ կորոշենք հետագա անելիքները:
Անհետ կորածների ցուցակը նվազման միտում ունի: ՊՆ-ում ստեղծված հանձնաժողովն աշխատում է ԿԽՄԿ-ի, Ռուսաստանի խաղաղապահ անձնակազմի հետ: Ճշգրտումների արդյունքում պարզվում է՝ շատերը առողջ են, հաշվառման մեջ սխալ է եղել: Անհետ կորածների ընտանիքներին տրամադրվող սոցիալական երաշխիքների հարցով նախարարությունը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ:
Դավիթ Տոնոյան (ՀՀ պաշտպանության նախարար) - Կլինեն որոշակի շտկումներ հիմնադրամից և պետբյուջեից օգտվելու համար:
Ռազմական գործողություններում վիրավոված զինծառայողների բուժման նպատակով անհրաժեշտություն կա վերականգնողական նոր կենտրոն կառուցելու՝ մոտ 250 մահճակալով: Առողջապահության նախարարի կարծիքով՝ պետք է եղած հզորությունները ճիշտ օգտագործել:
Արսեն Թորոսյան (ՀՀ առողջապահության նախարար) - Հաշվարկները ցույց են տալիս, որ այդ հզորություներին աջակցությունը պետբյուջեի վրա հավելյալ կարող է նստել 2-2.5 մլրդ դրամ, ներառված չեն բյուջեի մեջ:
Ինչպես և ինչ ուղղություններով են բաշխվելու Համահայկական հիմնադրամի միջոցները: Հանգանակված գումարի մի մասը դեռ ծախսված չէ, մի մասը նվիրաբերվել է Կառավարությանը: Փոխվարչապետի խոսքով՝ ճիշտ են համարել ջանքերն ու ծախսերը մեկտեղել մեկ կենտրոնում: Հիմնադրամը մոտ ժամանակներս կներկայացնի ծախսերի ուղղությունները: