Հայաստանի հավաքականի 4 ֆուտբոլիստ վարակվել է կորոնավիրուսով, հաղորդում է ՀՖՖ պաշտոնական կայքը։
Դրական են եղել Գևորգ Ղազարյանի, Սարգիս Ադամյանի, Անդրե Չալըշըրի և Գրիգոր Մելիքսեթյանի Covid-19-ի թեստի պատասխանները։ Նրանք բաց են թողնելու այսօր կայանալիք՝ Հյուսիսային Մակեդոնիայի դեմ Ազգերի լիգայի 6-րդ տուրի հանդիպումը։
Կորոնավիրուս է ախտորոշվել նաև ֆիզպատրաստության մարզիչ Խավիեր Մինյանոնի, ինչպես նաև պատվիրակության ևս 3 անդամի մոտ։