ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը խորհրդարանում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտնեց, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամում հանգանակված միջոցների մի մասը նվիրաբերվել է ՀՀ կառավարությանը:
«Այս իրավիճակում ճիշտ համարեցինք կոնսոլիդացնել մեր ջանքերը և ծախսային նախապատվությունները որոշել մեկ կենտրոնում, որովհետև բոլորիս համար հասկանալի է, որ անցած 40-45 օրերի ընթացքում ծախսերի նախապատվություն որոշելը ամենակարևոր հարցն էր:
Եվ, ըստ այդմ, առողջապահական, սոցիալական և ենթակառուցվածքային բնույթի հարցերը որոշեցինք քննարկել միասին և իրականացնել՝ համագործակցելով, որպեսզի ծախսերը լինեն արդյունավետ»,- ասաց Գրիգորյանը՝ հայտնելով, որ մոտ օրերս հիմնադրամը ծախսերի ուղղությունները մանրակրկիտ կներկայացնի: