Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 3443 նոր դեպք՝ տեղեկացնում է կառավարության stopcov.ge կայքը:
Վերջին մեկ օրվա ընթացքում հանրապետությունում առողջացել է ևս 2539 հիվանդ, 37 -ը՝ մահացել:
Ընդհանուր առմամբ, Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 89 395 դեպք։ Ապաքինվել է 71 468-ը, մահացել է 815 պացիենտ։
Կարանտինային ռեժիմում է 2370 մարդ, հիվանդանոցներում՝ 5,763 մարդ, հյուրանոցներում՝ 3,435 մարդ: