Օրերս Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստան է բերվել ազնվացեղ եղջերուների երրորդ խմբաքանակը: Կենդանիները կապրեն «Դիլիջան» ազգային պարկի «Կովկասյան ազնվացեղ եղջերուի բազմացման կենտրոնում»: Այդ մասին հայտնում են ՇՄ նախարարությունից:
«Հայաստանում Կովկասյան ազնվացեղ եղջերուի վերաբնակեցման ծրագիրը» նախաձեռնել են ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը և Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան մասնաճյուղը 2013 թվականին։ Ծրագրի իրականացմանն իր գործուն մասնակցությունն է ունեցել նաև Կովկասի բնության հիմնադրամը (CNF)։
Այսօր Կովկասյան ազնվացեղ եղջերուն ընդգրկված է ՀՀ կարմիր գրքում և Բնության պահպանության միջազգային միության (IUCN) չափորոշիչներով գնահատվում է որպես «Կրիտիկական վիճակում գտնվող»: