Россия 24 հեռուստաալիքի եթերում անդրադառնալով հակամարտության շրջանակում Թուրքիայի մասնակցությանը՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է․
«Թուրքիայի դերակատարությունն այս հարցում գաղտնիք չէ։ Թե՛ Ադրբեջանը, թե՛ Թուրքիան չեն թաքցրել վերջինի դերը։ Թուրքիան աջակցել է Ադրբեջանին։
Ինչ կարող եմ ասել՝ սա ԽՍՀՄ փլուզման աշխարհաքաղաքական հետևանքներն են։ Ադրբեջանը անկախ պետություն է, որն իրավունք ունի սեփական հայեցողությամբ աջակիցներ ընտրելու»։