Եվրոպական իշխանությունները նախապատրաստում են Վաշինգտոնի հետ համագործակցությունն ամրապնդելուն ուղղված մի շարք նախաձեռնություններ, որոնք կներկայացվեն ԱՄՆ նախագահական ընտրություններում իրեն հաղթող հռչակած դեմոկրատ Ջոզեֆ Բայդենի երդմնակալությունից հետո: Այս մասին երեքշաբթի հաղորդել է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները:
Եվրոպական պետությունների ղեկավարները, մասնավորապես Բեռլինում, Փարիզում և Բրյուսելում, ակնկալում են, որ Բայդենի հետ համաձայնություններ ձեռք կբերեն ավելի սերտ փոխգործակցություն կառուցելու հարցում:
Պարբերականը ենթադրում է, որ դրանք կվերաբերեն այնպիսի թեմաների, ինչպիսիք են Սիրիայում և Աֆղանստանում ամերիկյան զինված ուժերի ներկայությունը, Վաշինգտոնի մասնակցությունը Իրանի միջուկային ծրագրի հետ կապված խնդիրների լուծմանը, Միացյալ Նահանգների վերադարձը Առողջապահության համաշխարհային կազմակերպություն և Փարիզի կլիմայի համաձայնագրին: Բացի դրանից՝ եվրոպացի քաղաքական գործիչները մտադիր են Չինաստանի նկատմամբ մշակել ավելի արդյունավետ, հավաքական մոտեցում, քան Թրամփի օրոք էր: