ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտնեց, որ նախարարության դատաբժշկական ծառայությունը փորձաքննել է 2425 զոհվածի մարմին:
«Դա մի մեծ, ծանր պրոցեդուրա է, որ արվում է ամեն դիակի հետ և ներառում է թե՛ Հայաստանի Հանրապետության, թե՛ Արցախի Հանրապետության քաղաքացիներին: Երեկվա դրությամբ այդ թիվը 2425 է եղել, նրանցից չճանաչված է մոտ 250-ը: Մեծ մասն արդեն հուղարկավորվել է»,- նշեց Թորոսյանը: