Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն ապօրինի որսի և ապօրինի ծառահատումների դեպքերը բացառելու ու կանխարգելելու նպատակով խստացված վերահսկողություն է իրականացնում հանրապետության ամբողջ տարածքում՝ համաձայն «Բնապահպանական վերահսկողության մասին» ՀՀ օրենքի:
Տեսչական մարմինը հորդորում է զերծ մնալ անօրինական գործողություններից, պահպանել կենդանական և բուսական աշխարհը: