Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով կրկին Ազատության հրապարակում հանրահավաք է:
Հանրահավաքի մեկնարկին ոստիկանությունը բարձրախոսով հաղորդել է, որ ռազմական դրության պայմաններում հավաքներն արգելված են, իսկ սահմանված կարգը խախտողները կենթարկվեն պատասխանատվության: Մինչդեռ ընդդիմադիրները ներկայացրել են ճանապարհային քարտեզ, ըստ որի, վարչապետի հեռացումից հետո խորհրդարանը պետք է վարչապետ ընտրի:
ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, որ պետք է ժողովրդի կողմից վստահելի, պրոֆեսիոնալ մարդկանցով ձևավորվի ազգային համաձայնության ժամանակավոր կառավարություն, որն էլ կլուծի երկրի առջև ծառացած խնդիրները: