Ամերիկայի Միացյալ Նահանգների պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչները հատուկ մամլո ասուլիս են անցկացրել, որի ընթացքում խոսել են Վրաստանի ու, հատկապես, այնտեղ անցկացված ընտրությունների մասին՝ հայտնում է Aliq-ը:
Գերատեսչության պաշտոնական ներկայացուցչի հայտարարությամբ՝ վերջին 30 տարվա ընթացքում Վրաստանում բազմիցս են թերություններով ընտրություններ անցկացվել, և վերջերս անցկացված ընտրությունների ժամանակ էլ դրսևորվել են նման խախտումներ, այդ թվում՝ ընտրակաշառք, վախեցնելու փաստեր, վարչական ռեսուրսների կիրառում, չարաշահում:
Միաժամանակ նշվել է, որ «Ինչպես ԵԱՀԿ-ն, այնպես էլ շատերը ընտրությունները գնահատել են որպես մրցունակ, նախորդ տարիների համեմատ արձանագվել է նաև բարելավում մի քանի ուղղությամբ՝ ավելի քիչ ատելության խոսք, ավելի քիչ ագրեսիվ հարձակումներ նախընտրական շրջանում, արտահայտման ազատության պաշտպանվածություն:
Վրաստանի ընդդիմությունը ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի այցին զուգահեռ Թբիլիսիում լուռ ցույց է անցկացրել, որի նպատակն է ցույց տալ Պոմպեոյին, որ ընտրությունները կեղծվել են: