«Այսօր հանդիպել եմ Հայաստանում Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին։
Հանդիպման ընթացքում քննարկել ենք Արցախյան հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը, հումանիտար ճգնաժամը և վերջին քաղաքական զարգացումները։
Հանդիպման ժամանակ դեսպանը ներկայացրեց Միացյալ Նահանգների դիրքորոշումը և կարևորեց Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտներին և գործընթացներին ԱՄՆ աջակցությունը։
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների դեսպանների հետ հանդիպումները շարունակվելու են»,- Ֆեյսբուք իր էջում գրառել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։