Россия 24 հեռուստաալիքի եթերում լրագրողը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հարց է ուղղել խաղաղապահների մասին։ Լրագրողի հարցին՝ արդյոք նրանց թիվը բավարար է իրենց առջև դրված խնդրի իրագործման համար, Պուտինը պատասխանել է, որ ունեն «նորմատիվային բազա»․ դա կանոնակարգված է նախագահի համապատասխան հրամանագրերով, որոնք ավելի վաղ են ընդունված եղել։
«Զինծառայողները, որոնք իրականացնում են խաղաղապահ գործունեություն, գործառույթներ, իրականացնում են այդ առաքելությունը, հավելյալ վճարվում են ոչ թե մարտական, այլ արտերկրում իրենց խաղաղապահ գործունեության համար»,- ասել է Պուտինը։
Ինչ վերաբերում է խաղաղապահների թվին, ըստ նրա, խաղաղապահների թիվը բավարար է, սակայն, եթե կարիք լինի ինչ-որ բան փոփոխել, դա հնարավոր կլինի անել միայն կողմերի համաձայնությամբ։