Ռուսաստանի Դաշնային խորհուրդը համաձայնություն է տվել Ռուսաստանի զինված ուժերն օգտագործել Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ առաքելության համար: Համապատասխան դիմումով խորհրդին էր դիմել Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը:
Սահմանադրական օրենսդրության հանձնաժողովի նախագահ Անդրեյ Կլիշասը «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է, որ այս դեպքում բանակ օգտագործելու համար Դաշնության խորհրդի համաձայնությունն անհրաժեշտ է, քանի որ խոսքը ոչ թե օպերատիվ ռազմական իրավիճակի, այլ մի քանի տարով նախատեսվող միջոցառման մասին է:
Սենատորը հիշեցրել է, որ Լեռնային Ղարաբաղում ռուսական զորքերի խաղաղապահ մանդատը նախատեսված է հինգ տարի ժամկետով՝ երկարաձգման հնարավորությամբ: