Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանում ընթացող բողոքի ցույցերը չեն հանգեցնի Լեռնային Ղարաբաղում իրավիճակի ապակայունացման, ինչպես նաև չեն սպառնա երեք երկրների ղեկավարների միջեւ տարածաշրջանի վերաբերյալ ստորագրված համաձայնագրի դրույթների իրագործմանը՝ «Ռիա»-ի փոխանցմամբ՝ լրագրողներին հայտնել է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն:
«Հույս ունենք, որ Հայաստանում իրադարձությունները իրավիճակի ապակայունացմանը չեն հանգեցնի, ինչն այդ թվում կսպառնա ստորագրված հայտարարությանը»,- ասել է Անդրեյ Ռուդենկոն: