Իրանը Նաթանզի ուրանի հարստացման ստորգետնյա գործարանում սկսել է ուրանի ֆտորիդի (UF6) սնուցումը IR-2m բարելավված ցենտրիֆուգաներին: Այս մասին չորեքշաբթի հաղորդել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) զեկույցը:
Գործակալության տվյալներով՝ միջուկային գործարքի պայմանների համաձայն՝ Իրանը կարող է ուրան հարստացնել միայն IR-1 ցենտրիֆուգաներով:
«2020 թ. նոյեմբերի 14-ին գործակալությունը հաստատել է, որ Իրանը սկսել է UF6 մատակարարել Նաթանզի գործարանում վերջերս տեղադրված 174 IR-2 մ ցենտրիֆուգաներին»,- մեջբերում է Reuters-ը զեկույցից մի հատված: