Россия 24 հեռուստաալիքին տված հարցազրույցում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը լրագրողի այն նկատառմանը, թե Ֆրանսիան և ԱՄՆ-ը մտահոգություն են հայտնել, որ իրենց չեն ներգրավել եռակողմ պայմանավորվածության քննարկման գործընթացին, պատասխանել է․
«Չգիտեմ՝ որքանով են արդարացված նման արտահայտությունները, երբ խոսքը գնում է միլիոնավոր մարդկանց կյանքերի, առողջության և ճակատագրերի մասին․ «նեղանալու» ժամանակը չէ։
Իսկ Ֆրանսիայի և ԱՄՆ-ի դերը ես շատ բարձր եմ գնահատում։ Նրանք միշտ այս հարցը կարգավորելու ուղիներ են փնտրել։ Դեռ 2013-ից, երբ Ռուսաստանը հակամարտության կարգավորման ձևաչափ առաջարկեց, ԱՄՆ-ը և Ֆրանսիան նույնպես համաձայնեցին այդ ձևաչափին»։