ՀՀ կառավարությունից հայտնում են, որ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ:
Հանդիպման սկզբում փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել դեսպանին՝ Արցախում հրադադարի հաստատման գործում ՌԴ իշխանությունների և անձամբ ՌԴ նախագահի կողմից գործադրված ջանքերի համար:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկրների միջև տնտեսական գործակցության օրակարգի արդիական հարցերը: