Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը անհավասարակշիռ և անարդար է որակել Նիդեռլանդների խորհրդարանի կողմից իր և առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևայի նկատմամբ կիրառված պատժամիջոցները՝ կապված ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական գործողությունների հետ: Այս հայտարարությունն Ալիևն արել է Բաքվում Նիդեռլանդների նոր դեսպան Պոլին Էյզեմայի ընդունելության ժամանակ: Նա հավելել է, որ որոշումը դժվար թե ազդի ներկա իրավիճակի վրա` տեղեկացնում է Interfax-ը:
Նիդեռլանդների պատգամավորները նաև կոչ են արել ԵՄ-ին` հայտարարել Թուրքիային զենք վաճառելու արգելքի մասին:
Ալիևը նշել է, որ Ադրբեջանը սպասում է Նիդեռլանդների կառավարության, արտաքին գործերի նախարարության, ինչպես նաև Եվրահանձնաժողովի մեկնաբանություններին: