Նոյեմբերի 17-ին Россия 24 հեռուստաալիքի եթերում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մեկնաբանել է Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները:
«Վերջին շրջանում Հայաստանի հետ մեր փոխհարաբերություններում ոչինչ առանձնապես չի փոխվել, այդ թվում՝ նաև վարչապետ Փաշինյանի ղեկավարման օրոք»,- նշել է Վլադիմիր Պուտինը։
Նա հավելել է, որ Փաշինյանի հետ հարաբերությունները «բավականին վստահելի ու կառուցողական» բնույթ են կրում:
«Ուստի, այդ ակնարկները (Երևանի հանդեպ Մոսկվայի վերաբերմունքի փոփոխության վերաբերյալ) ինձ համար անհասկանալի են»,- շեշտել է ՌԴ նախագահը: