Կառավարության շենքի առաջ էլ հանրահավաք են անցկացրել վարչապետին աջակցող քաղաքացիները: Նիկոլ Փաշինյանը հանդիպել է նրանց և խնդրել, որ հավաքը դադարեցնեն: Վարչապետն ասել է, որ խոնարհվում է պատերազմին մասնակցածների առաջ և նշել, որ անհրաժեշտության դեպքում իր կողմնակիցներին կհրավիրի հրապարակ: