Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ռազմատրանսպորտային ավիացիայի Իլ -76 օդանավերով Ուլյանովսկ-Վոստոչնի օդանավակայանից Լեռնային Ղարաբաղ են տեղափոխվում զինվորականներ, Կենտրոնական ռազմական օկրուգի խաղաղապահ բրիգադի ինժեներ-սակրավորների ստորաբաժանման հատուկ տեխնիկա և սարքավորումներ: Այս մասին տեղեկացնում է tvzvezda.ru կայքը:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում սակրավորները կատարելու են ինժեներական հետախուզության, տեղանքի, ճանապարհների և օբյեկտների ականազերծման առաջադրանք: Բացի այդ, նրանք կապահովեն մատակարարման և տարհանման ուղիների պատրաստում և պահպանում, ջրի մաքրում և ինժեներական աջակցության այլ խնդիրներ: Պայթուցիկ նյութեր հայտնաբերելու և որոնելու համար կներգրավվեն ծառայողական շներ: