Մոսկվան բոլոր ջանքերը կգործադրի Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հայտարարության վերանայումը կանխելու համար: Այս մասին երեքշաբթի հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ փոխանցում է РИА Новости-ն:
«17 կուսակցությունները, որոնք միավորվել են՝ իրենց երկրի շահերը պաշտպանելու համար, աներկբա արտահայտվել են հայտարարությունը վերանայելու փորձերի դեմ: Մենք այժմ չենք տեսնում հայտարարությունը վերաշարադրելու, վերանայելու փորձեր ...: Մենք ամեն ինչ անելու ենք, որ նման փորձեր չլինեն, հաջողությամբ չպսակվեն», - նշել է Լավրովը: