Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 16-17-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 30 դեպք, որից 5-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 6, խարդախության՝ 5, մարմնական վնասվածք պատճառելու՝ 2, անձի առևանգման, ավտոմեքենա փախցնելու, հարկերից խուսափելու, զենք-զինամթերքի առգրավման, համակարգչային հանցագործության, խուլիգանության, բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու, անձի նկատմամբ քաղաքական կամ այլ հայացքներով պայմանավորված բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, ծեծի, օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելու և անցկացնելու, սպանության սպառնալիքի ու ընտանեկան բռնության՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 3 հետախուզվող, կամավոր ներկայացել են 5-ը։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 3, գույքը դիտավորությամբ վնասելու և ճանապարհատրանսպորտային պատահարի 1-ական դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 14 պատահար. 17 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: