«Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ից հայտնում են՝ Մ-7, Սպիտակ - Գյումրի - ՀՀ պետական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի մի քանի հատվածներում՝ ընդհանուր 21.8 կմ երկարությամբ (կմ0+000-կմ4+350, կմ5+450-կմ19+000, կմ30+500-կմ31+700 և կմ33+300-կմ36+000) իրականացվել են միջին նորոգման աշխատանքներ։
Ճանապարհն անցնում է Լոռու և Շիրակի մարզերով։
Շինաշխատանքների կապալառուն «Արարատճանշին» ընկերությունն է։