ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը տեսանյութ է հրապարակել Ֆեյսբուքի իր էջում, որին կից կատարել է հետևյալ գրառումը.
«Կառավարության շենքի վրա հարձակում գործած «հայրենասերները», ովքեր, մտահոգված լինելով Լեռնային Ղարաբաղի ճակատագրով, առաջնագծի փոխարեն գտնվում էին իրենց սեփականատերերի համար իշխանությունը զավթելու առաջնագծում:
Տեսանյութի «հերոսներից» մի մասին արդեն իսկ մեղադրանք է առաջադրվել, նրանց շրջանում կան ձերբակալվածներ և կալանավորվածներ»։