«Տարօրինակ է լսել, որ ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարում է Լեռնային Ղարաբաղի հարցով համաձայնագրի մանրամասները տեղեկացնելու անհրաժեշտության մասին: Մանրամասները հաղորդվել են դիվանագիտական խողովակներով»,- երեքշաբթի օրը հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ փոխանցում է РИА Новости-ն:
«Ինձ համար տարօրինակ էր դա լսել... Եթե անկեղծ, ապա, կարծում եմ՝ նման հայտարարությունը կա՛մ արտացոլում է այն մարդկանց անբավարար տեղեկացվածությունը, որոնք նման հայտարարություններ են տարածում, կա՛մ սա պարզապես թյուրիմացության հետևանք է»,- նշել է Լավրովը:
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչն ասել էր, որ ԱՄՆ-ը և Ֆրանսիան սպասում են Լեռնային Ղարաբաղի հարցում Թուրքիայի դերակատարման մանրամասներին: