Աշխարհն ավելի բարի դարձնելու հույսով Անիի՝ Ստեփանակերտի դասերը Երևանում են՝ Արցախում հայրիկին միանալու մտքերով:
Անի- Կռվի առաջի օրը եկել եմ Գորիս, այնտեղ մի քիչ ապրել ու եկել հետո Երևան: Մամաս քուրիկս ու ես, պապաս կռվում է ...
Ամաչում է տեսախցիկից, բայց դասերին ակտիվ է: Տարբերություններն էլ է առանձնանցրել:
Անի- Տետրերը տարբեր են, Ստեփանակերտում մենք ուրիշ տետրում էինք գրում, իսկ հիմա՝ ուրիշ, մեկ էլ անգլերենի գրքերն էին տարբեր:
Ովքեր էլ ծրագրից հետ կամ առաջ չեն, դեռ համակարգիչների ու համացանցի խնդիր ունեն: Միջին օղակներում, որտեղ հնարավորություն չունեն, համակարգիչներ են տվել:
Ժաննա Անդրեասյան (ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ)- Դուք գիտեք, որ հիմա գործընթաց է գնում` մարդկանց մի մասը վերադառնում է, այդ իմաստով` կարիքները փոխվում են, մենք հետևում ենք իրավիճակին, որ գնահատենք նաև կարողանանք պահանջները ապահովենք:
Կարիքները փոխվում են, բայց մեծ քաղաքներում, որտեղ դեռ հեռավար ուսուցումը կորոնավիրուսի պատճառով չեն կարող առկայի փոխել, Արցախից եկած մեր աշակերտներից շատերին համակարգիչներ տվել են, իսկ Երևանում ու մարզերում կօգտվեն նաև Թումոյի դասասենյակներից: Համայնքներում էլ, որտեղ վարակի դեպքեր շատ չունեն, դասերի հաճախում են:
Դասերը Շահումյանի դպրոցում սկսվել են նաև Արցախից եկած նոր ընկերների հետ: 50-ից ավելի երեխա արդեն գրանցվել, դասի գալիս է, բայց շատերն էլ հետ են վերադառնում:
Անահիտ Հարությունյան (Երևանի 1-ին հիմնական դպրոցի ուսուցչուհի)- Մեծ ուրախությամբ, շատ իրար կարոտած եկան, բայց ծնողներ կան, որ ունեն մեկ երեխա, հարց տվեցին՝ ինչու կարող է մի երեխան գալ, 5-6-ը չեն կարող գալ, անցնում ենք հեռավար ուսուցման, նամանավանդ՝ Արցախից եկած երեխաները, որ չունեն տեխնիկա, չունեն ինտերնետ:
Ծնողների այս հարցին պատասխանել չեն կարողացել․ նախարարությանը խնդրանք ունեն:
Ժաննա Անդրեասյան- Կրթության շահից ելնելով՝ ես կողմ եմ, որ օր առաջ դասերը սկսվեն, մեծ քաղաքներում առկա ուսուցումը այս պահին հնարավոր չէ․ միայն մեր որոշումը չէ, և այն ցուցանիշները, որ կորոնավիրուսով գրանցվում են․ հույս ունենք՝ առողջապահության նախարարությունը շուտով թույլ կտա, նույնիսկ տարրական դասարանների դասերը միանշանակ դիրքորոշման չի հանդիպել:
Համավարակը մի քիչ նահանջելու հույսով մինչև դպրոցներում Արցախից եկած աշակերտների գրանցումներն են ավարտվում, դասերը դեռ համակարգվում են անընդհատ փոփոխություններով:
Ստեփանակերտում դասերը շարունակելու ցանկությունն էլ Մանեն նկարով է պատմում: