Նոյեմբերի 17-ին Մոսկվայում տեղի է ունեցել ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Պետեր Մաուրերի գլխավորած պատվիրակությունների հանդիպումը։ Սերգեյ Լավրովը ելույթ է ունեցել բացման խոսքով։
«Հարգելի՛ պարոն Մաուրեր,
Սիրելի՛ բարեկամներ,
Ուրախ ենք Ձեզ կրկին հյուրընկալել Մոսկվայում:
Մեր շփումները պարբերական բնույթ են կրում: Միասին շատ անելիքներ ունենք․ ցավոք, հումանիտար ճգնաժամերի և բախումների թիվն աշխարհում չի նվազում:
Այժմ մենք փոխգործակցության լրացուցիչ հնարավորություններ ու հարթակներ ունենք, խոսքս վերաբերում է Լեռնային Ղարաբաղին: Մեկ շաբաթ առաջ Ադրբեջանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության նախագահները և ՀՀ վարչապետը ստորագրեցին հրադադարի մասին եռակողմ հայտարարություն: Հակամարտության գոտում տեղակայված է ռուս խաղաղապահ զորախումբ: Մենք գիտենք, թե որքան վաղուց է Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) ծավալում իր գործունեությունը այս տարածաշրջանում: Մենք շահագրգռված ենք ամրապնդելու մեր արդեն իսկ սերտ համագործակցությունը:
Մենք համագործակցում ենք նաև այլ տարածաշրջանների հարցերով։ Այսօր, հուսով եմ և ակնկալում եմ, որ կքննարկենք այս բոլոր հարցերը։ Վստահ եմ, որ Ձեր այցը արդյունավետ կլինի և կնպաստի Ռուսաստանի Դաշնության և ԿԽՄԿ-ի միջև հետագա սերտ գործընկերության զարգացմանը»: