«Գիտական առաջադեմ տեխնոլոգիաների օգտագործում և համագործակցություն հանուն ռեսուրսների համալիր պահպանության» (ԳԱՏՕ) ծրագրի միջոցով Արարատի մարզի Հայանիստ և Սայաթ-Նովա համայնքների հետ արդյունավետ գործակցության շնորհիվ՝ տարեկան հնարավոր է լինում խնայել ավելի քան 3 միլիոն խորանարդ մետր ջուր։ Այս մասին տեղեկանում ենք USAID Armenia-ի Ֆեյսբուքի էջից:
«Ավելին, այդ համագործակցության շնորհիվ այժմ գրեթե 5000 բնակչի հասանելի է հուսալի, մաքուր և անվտանգ ոռոգման ջուր»,- ասված է գրառման մեջ: