Արցախի պաշտպանության բանակը հանդես է եկել կոչով, որը ներկայացնում ենք ստորև.
«Սոցիալական ցանցերում տարածված տեղեկատվություններն այն մասին, թե իբր ադրբեջանական ուժերը գրոհ են ձեռնարկել Ուրյան բարձունքի ուղղությամբ, իսկ Ղուշչյուլլարի հատվածում ՊԲ 200 զինծառայող հայտնվել է շրջափակման մեջ, կատարյալ ապատեղեկատվություն է:
Ինչպես այսօր ավելի վաղ հաղորդել էինք, հրադադարի պահպանման ռեժիմը շարունակում է պահպանվել:
Կոչ ենք անում հետևել բացառապես պաշտոնական լրահոսին»: