ԱԻ պետական ծառայության հումանիտար աջակցության ծրագրով Արցախ վերադարձած ընտանիքները կշարունակեն ապահովվել պարենամթերքով և անհրաժեշտ պարագաներով:
«Միայնակ, տարեց, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող մարդկանց սնունդը կամ դեղորայքը փոխանցվում է առաքման կարգով:
Ծառայության Ստեփանակերտի քաղաքային բաժինը տեղեկացնում է, որ այս պահին պահեստում (N9 դպրոց) կա անհրաժեշտ քանակության ապրանք, պակասելու դեպքում՝ կստանան նոր խմբաքանակ»,- տեղեկացնում են ԱՀ ԱԻՊԾ-ից: