Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը տեղեկացրել է, որ իր ընտանիքն այսօր վերադարձել է Ստեփանակերտ:
«Մեծ փորձությունից հետո Արցախը պիտի ապրի, ու, անկախ ստեղծված իրավիճակից, մենք վստահաբար կառուցելու ենք մեր երեխաների ապագան:
Կոչով դիմել եմ նաև կառավարության բոլոր պատասխանատուներին, որպեսզի միջոցներ ձեռնարկեն առաջիկա օրերին ընտանիքների՝ հարազատ օջախներում կրկին հաստատվելու ուղղությամբ:
Պետք է շարունակենք արարել ու ապրեցնել Արցախը»,- տեղեկացրել է ԱՀ նախագահը: