Նիդեռլանդների խորհրդարանն այսօր հինգ միջնորդություն է ընդունել Լեռնային Ղարաբաղի դեմ թուրք-ադրբեջանական վայրագությունների վերաբերյալ՝ հայտնում է Նիդեռլանդների հայկական կազմակերպությունների դաշնությունը (FAON):
Դրանք նախատեսում են անհատական պատժամիջոցներ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, փոխնախագահ Մեհրիբան Ալիևայի, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և շատ այլ անձանց դեմ՝ Արցախի դեմ ռազմական հանցագործությունների և վայրագությունների համար, ինչպես նաև՝ էմբարգո ընդդեմ Թուրքիային զենքի վաճառքի՝ ագրեսիայի մեջ վերջինիս ներգրավվածության պատճառով: